10/02/2025
Իսկ դուք գիտեի՞ք, որ Vale Hostel-ի շենքը ժամանակին եղել է ԱՏՍ-ի շենք։
ԱՏՍ-ները խորհրդային տարիներին կարևոր նշանակություն ունեին՝ ապահովելով հեռահաղորդակցության կապ ողջ երկրով մեկ։
Ժամանակին այս շենքի ներսում աշխատում էին հեռահաղորդակցության մասնագետներ, տեխնիկներ ու օպերատորներ, որոնք ապահովում էին հեռախոսային կապը Երևանի տարբեր թաղամասերի միջև։
Տարիների ընթացքում տեխնոլոգիաները զարգացան, և շատ ԱՏՍ-ներ կամ վերափոխվեցին, կամ ընդհանրապես դադարեցին գործել։
Այդպես, երբ շենքն այլևս չուներ իր նախկին նշանակությունը, այն ստացավ նոր կյանք՝ վերածվելով երկարաժամկետ կեցության հոսթելի։
Vale Hostel-ը այսօր այլ կապերի կենտրոն է․ եթե նախկինում այստեղ ապահովվում էր հեռախոսային կապ, հիմա այստեղ մարդիկ կապեր են ստեղծում իրական կյանքում՝ ծանոթանալով, շփվելով ու կիսվելով իրենց պատմություններով։