22/06/2026
🏆 Rest Concept ընկերության «Տարվա լավագույններ 2025» մրցանակաբաշխության շրջանակում 2025 թվականի «Տարվա լավագույն աշխատակից» է ճանաչվել Անահիտ Մովսիսյանը՝ «Կովկասի Գերուհի» ռեստորանների Black Studio խմբի պարուհին։
Անահիտն իր տաղանդով, նվիրվածությամբ և բեմական բարձր մշակույթով կարևոր դեր ունի թիմի հաջողություններում։
Նրա էներգիան, պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը յուրաքանչյուր ելույթ դարձնում են հիշարժան և տպավորիչ։
✨ Շնորհավորում ենք Անահիտին և մաղթում նոր բեմեր, վառ ելույթներ և շարունակական հաջողություններ։ 👏💛